Արծրուն Հովհաննիսյանն սկանդալային բացահայտումների շուրջ գրառում է կատարել
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր շատ երկար խոսելուց հետո կարծում էի՝ անհրաժեշտություն չի լինի կրկին անդրադառնալու այս թեմային: Հարգելիներս, ՊՆ կարիքների համար նախատեսված սննդի և այլ պարագաների օրինական փոխանցումը ԵԿՄ-ին, բոլորովին և ոչ մի կերպ չի նշանակում, օրինական բառը վերաբերվում է այդ միջոցների ոչ նպատակային օգտագործմանը և այլն: Խնդրում եմ խոսքերս չաղավաղել: Որևէ տեսակի միջոց, լինի դա օրենքի սահմաններում ՊՆ-ից ստացած, կամ այլ ճանապարհով ստացած, ոչ նպատակային օգտագործելը իմ անձնական ու զգացական գնահատականներից զատ նախ պետք է արժանանա իրավական հիմնավոր գնահատականի: Բայց այդ ամենը չի նշանակում՝ ես ասել եմ, որ դրանք օրինական էին այդ տեղում գտնվում: Ոչ և վերստին՝ ոչ, դրա գնահատականը թող տան իրավապահները: Ես ընդամենը ասել եմ, որ սնունդ և այլ պարագաներ ԵԿՄ-ն արդեն շուրջ քառորդ դար է ստանում է ՊՆ-ից, քանի որ ունի կամավորականներ, որոնք մարտական ծառայություն են կատարում և կատարում է պահեստազորի դասընթացներ, բանակումներ»: Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանն այս թեմային անդրադարձել էր նաև լրագրողների հետ զրույցում: Աղբյուրը` Արծրուն Հովհաննիսյան («Ֆեյսբուք») |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36