Վրաստանի բողոքի ցույցերի կազմակերպիչ Զվիադ Կուպրավան կալանավորվել է
329
Չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ., 01:10
Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների նախաձեռնողներից մեկը՝ Զվիադ Կուպրավան, 14 օրով կալանավորվել է: Նրա հանդեպ հարուցվել է մեղադրանք՝ մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։ Ընդդիմությունը պնդում է սակայն, որ այս մեղադրանքը «իշխանությունների քաղաքական վրեժն է» Կուպրավայից, ով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ամենաակտիվ աջակիցներից է: Նա ձերբակալվել է երեկ կեսօրին՝ Ռուսթավելի փողոցում, բողոքի ցույցի ժամանակ, երբ պահանջում էին պատժել ամիսներ առաջ 2 դեռահասների սպանության մեղավորներին։ Աղբյուրը` Radiotavisupleba.ge |
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18