«Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է». չեխական ռադիո
![]() Չեխական «Ռադիոժուռնալ» ռադիոկայանը (Český rozhlas Radiožurnál) հոդված է հրապարակել, որում պատմել է Հայաստանի պատմության, մշակույթի և կրոնի մասին, փոխանցում է Rusarminfo-ն: «Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է Ասիայի և Եվրոպայի միջև: Այստեղ զարմանալի մարդիկ են ապրում, քրիստոնեական բնապատկերները գեղեցիկ են, մշակույթը հին է, իսկ հայկական եկեղեցիներն իրենց համեստ տեսքով վկայում են այն մասին, որ ոչինչ չի կարող խանգարել մարդու և Աստծու շփմանը»,- ասվում է հոդվածում: Հոդվածի հեղինակ Սյուզի Բադավին մի դրվագ է պատմում Հայաստանի պատմությունից, թե ինչպես արաբների արշավանքի ժամանակ հայոց արքային խորամանկության շնորհիվ հաջողվել է կասեցնել նվաճողների հարձակումը: «IX դարում Հայաստանի վրա են հարձակվում արաբները: Հայոց արքա Աշոտ Երկաթը կասեցնում է նրանց հարձակումը Սևանում՝ հարյուրավոր նավերի մեջ մեկական զինվոր նստեցնելով: Արաբները, կարծելով, որ հայերը մեծ զորք են հավաքել, փախուստի են դիմում»,- պատմում է Բադավին: Չեխական ռադիոն պատմում է նաև Սևանի իշխան ձկան մասին, որն անհետացման եզրին էր՝ լճում ջրի մակարդակի նվազեցման պատճառով, և միայն բնապահպանական կազմակերպությունների միջամտությունը թույլ տվեց կայունացնել ջրի մակարդակն ու անհետացումից փրկել հյութեղ ու հազվագյուտ համ ունեցող այդ ձկնատեսակը: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
