Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցները գործադուլ են անում

533
Չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ., 11:45
Թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցները գործադուլ են անում

Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 16 պոլիկլինիկայի աշատակիցները գործադուլ են անում՝ բողոքելով քաղաքապետարանի կողմից նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանի դեմ։

Հիշեցնենք, որ նրանք երեկվանից բողոքում են՝ պահանջելով հաշվի նստել տնօրենի նշանակման վերաբերյալ իրենց կարծիքի հետ:

Աշխատակիցները նշել են, որ այսօր դիմում-բողոք են ներկայացնելու Կառավարությանը և Առողջապահության նախարարությանը:

Նշենք, որ իրենց պահանջների կատարման հարցով բուժաշխատողները ստորագրահավաք են սկսել:

Այս պահին թիվ 16 պոլիկնլինիկայում են նաև ավագանու «Ելք» խմբակցության անդամները։ Դավիթ Խաժակյանը նշել է, նախկին տնօրենի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ խմբակցության անդամները հաղորդում են ներկայացրել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն։

Նշենք, որ թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը երեկ ազատվեց աշխատանքից: