Երգիչ Գոշն՝ իր նոր տեսահոովակի և հետագա անելիքների մասին
![]() Օրերս երգիչ, դերասան Գոշը ներկայացրեց իր նոր՝ «Սրտիս հասցեն» երգը և տեսահոլովակը: Երգի խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտությանը՝ Վարդան Գալստյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանը՝ «Ոսկե դպրոց» սիթքոմի շրջանակներում, որտեղ այժմ նկարահանվում է Գոշը՝ մարմնավորելով գլխավոր հերոսներից մեկին: MAMUL.am-ը զրուցել է երգչի հետ՝ տեսահոլովակի նկարահանման մանրամասների, այն սիթքոմի շրջանակներում նկարահանելու որոշման և հետագա անելիքների մասին: «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր դրական արձագանքների համար, որոնք ստացել եմ այս օրերի ընթացքում: Իսկապես ուրախ եմ, որ ինձ, ինչպես նաև սիթքոմին հետևողների շրջանում գնահատվել է իմ նոր աշխատանքը,- նշեց Գոշն, ապա շարունակեց,- ինչ վերաբերում է տեսահոլովակը սիթքոմի շրջանակներում նկարահանելուն, ասեմ, որ սա քայլ էր, որի միջոցով մենք փորձեցինք թարմություն հաղորդել իմ և դերասանուհի Եվա Զոհրաբյանի կերպաներին՝ Դավիթին և Անիին, ովքեր «Ոսկե դպրոց»-ում հանդես են գալիս որպես սիրահար զույգ»,- պատմեց երգիչ-դերասանը: Վերջինիս խոսքով՝ իր և սիթքոմի անձնակազմի կողմից տեսահոլովակը նման կերպ մատուցելն այլ նպատակ չի ունեցել. «Գուցե շատերի մոտ տպավորություն լինի, որ սա PR քայլ էր մեր կողմից, բայց, հավատացեք, նման բան չկա: Ես պարզապես ցանկանում էի որակյալ, գունավոր, ինչ-որ մի տեղ նաև սիրահար զույգերի սրտերին դիպչող աշխատանք կատարել, որը, կարծում եմ, ինձ մոտ ստացվեց՝ շնորհիվ այն մարդկանց, որոնց հետ աշխատել եմ»,- նկատեց Գոշը: Անդրադառնալով տեսահոլովակի հերոսուհուն՝ Եվա Զոհրաբյանին, Գոշն ասաց. «Ինչպես արդեն նշեցի, սիթքոմում իմ և Եվայի կերպարները սիրահար զույգ են և, բնականաբար, այս դեպքում տեսահոլովակի հերոսուհին պետք է լիներ հենց Եվան: Եվ հենց այս փաստից ելնելով՝ տեսահոլովակի նկարահանման օրերին անգամ խնդիր չունեինք կերպարի մեջ մտնելու, սա, կարծես թե, շարունակությունն էր այն ամենի, ինչը մինչ այդ ներկայացվել էր «Ոսկե դպրոց»-ում: Եվայի, ինչպես նաև սիթքոմի ողջ անձնակազմի հետ աշխատելն իսկապես ինձ համար շատ հաճելի էր»,- շեշտեց Գոշը: Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է ապագայում այս տեսահոլովակն ունենա իր տրամաբանական շարունակությունը, Գոշը պատասխանեց. «Չեմ կարծում, քանի որ արդեն սկսել եմ նախապատրաստվել իմ նոր երգի և տեսահոլովակի աշխատանքներին, որը, հավանաբար, հեռուստադիտողների դատին կհանձնեմ հուլիս ամսին: Այն արդեն կլինի իմ՝ թվով 4-րդ տեսահոլովակը: Որքան էլ որ սիթքոմի շրջանակներում զբաղվածությունս շատ է, միևնույնն է, անում եմ ամեն բան, որպեսզի իմ՝ երգչի գործունեությունը որևէ կերպ չտուժի»: |

Եվրոպան փակում է դռները Քանյե Ուեսթի առջև. Շվեյցարիան ևս չեղարկել է ռեփերի համերգը
24300:29
Էրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը (տեսանյութ)
18703.04.2026, 11:00
Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը հեռանում են Hayat Project-ից
23801.04.2026, 22:48
Հայտնի են բրիտանական BAFTА կինոմրցանակաբաշխության հաղթողները (տեսանյութ)
79923.02.2026, 10:54
Տիգրան Արզաքանցյանը նկարահանվել է Սուպեր Սաքոյի տեսահոլովակում (տեսանյութ)
26521.02.2026, 13:36
Մահացել է Մադոննայի «Like a Virgin» երգի հեղինակ Բիլլի Սթեյնբերգը
86117.02.2026, 15:07
