Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանի պաշտպանը կմիջնորդի փոխել նրա խափանման միջոցը. ՀՔԱՎ
Այսօր՝ մայիսի 24-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արշակունյաց 24/1) կկայանա Սարի թաղի ցույցերի մասնակիցներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործով դատական նիստ. տեղեկացնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: 1,5 տարի տևած դատաքննությունը ընդհատվել է դատավոր Արթուր Օհանյանի՝ աշխատանքից ազատվելու հիմքով, ինչը ենթադրում է, որ դատաքննությունը վերսկսվելու է: Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը միջնորդել է փոխել նրա խափանման միջոց կալանքը և որպես խափանման այլընտրանքային միջոց կիրառել 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավ: Միջնորդությամբ պաշտպանը ուշադրություն է հրավիրել նրան, որ գործի քննության ողջ ընթացքում Հրաչյա Բոյաջյանին վերագրվող արարքները չեն նկարագրել ոչ գործով ներգրավված տուժողները, ոչ էլ՝ վկաները: Քրեական գործում նրա դեմ որևէ ապացույց առկա չէ: Այսինքն՝ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան: Բացի դրանից վկաներն ու տուժողները հաստատել են, որ Սարի թաղի բնակիչները խաղաղ, առանց զենքի հավաք են իրականացրել կենցաղային խնդիրների լուծման նպատակով: Քանի որ թաղամասը զրկված էր էլեկտրաէներգիայի, գազի, ջրի մատակարարումից, ինտերնետի, ուղևորափոխադրման ծառայություններից: |
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1212:24«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան
3512:06Ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
4512:00«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
3811:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
4011:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
4711:24