«Ով է հանրահայտ լուսանկարի գոռացող կինը». Վահագն Թևոսյան
Հիշում ե՞ք, որ խնդրել էի ինձ ընդամենը ցույց տալ այս աղջկա դեմքը, ոչ էքսպրեսիվ վիճակում: Պարզվեց՝ ընկերներիցս մի քանիսը նաև մանրակրկիտ հետաքննություն են անցկացրել: Պարզվում է՝ Լուսինե Պողոսյանը տնօրինում է «Ավանի մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի մեջ միավորված յոթ մանկապարտեզների միացյալ ֆինանսական հոսքերը: Մի զարմացեք, այդ յոթ մանկապարտեզները իրոք չունեն տնօրեններ, այլ միայն հիմնարկների ղեկավարներ, իսկ փաստացի տնօրինումն իրականցնում է հենց տիկին Պողոսյանը՝ թաղապետարանում նստած: Փաստորեն դա հնարավոր է: Բայց ինչքան գիտեմ՝ էս ֆենոմենալ սխեման միայն Ավանին է բնորոշ: Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ չար լեզուներն այնուամենայնիվ պնդում են, որ բավական կլորիկ գումարներ են նյամ-նյամ արվել այս սխեմայի շրջանակում: Այնպես որ իրավապահներին մնում է միայն մի թեթև ստուգում սկսել այդ Համայնքային կազմակերպությունում, ու հնարավոր է՝ Տարոն Մարգարյանին պաշտպանող սակավաթիվ միտինգավորներից երեքը պակասեն: Աղբյուրը` Վահագն Թևոսյան («Ֆեյսբուք») |
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18