«Ստիպված ենք ամրապնդել մեր պաշտպանունակությունը». Նազարբաև
Ղազախստանն ստիպված է ամրապնդել իր պաշտպանունակությունն աշխարհում տիրող անկայուն իրավիճակի պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում KADEX-2018 ռազմարդյունաբերական V միջազգային ցուցահանդեսի ժամանակ: «Ինչպես գիտեք, մեր երկիրը խաղաղասեր քաղաքականություն է վարում՝ ուղղված իր մտերիմ և հեռավոր հարևանների հետ բարիդրացիության ամրապնդմանը: Սակայն այսօր աշխարհում տիրող իրավիճակը մեզ ստիպում է ամրապնդել մեր երկրի պաշտպանունակությունը: Եվ մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում ձգտում ենք դրան: Եվ միևնույն ժամանակ մեր զինված ուժերի պաշտպանական ոլորտի զարգացումը մեր պետության առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Նազարբաևը: Նշենք, որ KADEX-2018-ին մասնակցում են ավելի քան 40 երկրի պատվիրակություններ: Իրենց ցուցանմուշները կցուցադրեն 318 ընկերություններ 28 պետությունից: Միջոցառումը կավարտվի մայիսի 26-ին: |
«Խնդրի լուծումը Երևանում է»․ Անժելա Էլիբեգովա
6117:00«Իրական թեման կարողացան հմուտ կերպով թաղել քարոզչական հիստերիզմով»․ Հրանտ Տեր-Աբրահամյան
6516:36«Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել պայքարից»․ Գեղամ Մանուկյան
8116:06«Սա է Ալիևի ու Նիկոլի նպատակը»․ Գագիկ Համբարյան
7813:18«Սա կլինի Հայաստանի ավարտը»․ Միհրան Պողոսյանի կուսակցության հայտարարությունը
8712:18«Տավուշի մարզում տեղի ունեցող պայքարը խիստ ոգևորիչ և հուսադրող է»․ Նարեկ Սամսոնյան
9610:06