Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը
Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալներից մեկի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 1988 թվականին ծնված Ա. Իսոյանն է։ Վերջինս ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Իսոյանը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է՝ Անդրանիկ Իսոյանը։ |
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1212:24«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան
3512:06Ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
4512:00«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
3811:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
4011:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
4711:24