Խաշի, ղափամայի և այլ ուտեստների համ ու հոտով՝ CNN-ի ռեպորտաժը Հայաստանից
CNN-ի հաղորդավոր Էնթոնի Բուրդենի «Parts Unknown» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Հայաստանին, գրում է Eater.com-ը: «Բուրդենն իր որոշ թողարկումներ լրացնում է խոհարարական արվեստով, սակայն Հայաստանի մասին իր թողարկումն այլ է: Իր պատմությունը նա չի մոռանում լրացնել խաշի, ղափամայի և այլ ուտեստների համ ու հոտով: Այդուհանդերձ, նա կանգ է առնում այդ երկրի բարդ պատմության վրա»,- գրում է պարբերականը: Թղթակցին ուղեկցել է Սերժ Թանկյանը՝ աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մեներգիչը: Պարբերականը նշում է, որ Թանկյանի, ինչպես և շատ հայերի նախնիները, լքել են հայրենիքը Ցեղասպանության տարիներին: «Ողջ աշխարհի հայերն ամուր կապ ունեն հայրենիքի հետ»,- ասում է Բուրդենը: «Հայաստանը դա միայն Ազնավուրն ու Ցեղասպանությունը չեն: Այստեղ ես համտեսեցի ամենահամեղ ուտեստները՝ գառան միս Երևանի ռեստորաններից մեկում և խաշ՝ Դիլիջանի տներից մեկում»,- նշում է Բուրդենը: Բուրդենն ու Թանկյանը Դիլիջանում երթևեկել են «Волга» մակնիշի սովետական մեքենայով: Երևանում նա լսել է նաև պատմություններ խորհրդային ժամանակաշրջանի կյանքի մասին: Բուրդենը եղել է նաև Արցախում: Արցախից վերադառնալուց հետո Բուրդենն իմացել է, որ իրեն «Persona non grata» են ճանաչել Ադրբեջանում: «Միայն նրա համար, որ ես այցելեցի Արցախ, ինձ անցանկալի անձ ճանաչեցին»,- բացատրում է նա: |
Փաշինյանը Գավառում հանդես է գալիս դասախոսությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2612:30Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Կիրանցից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3512:24«Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»․ Արսեն Բաբայան
3812:18«Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
4812:00«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
5611:48«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
5811:24