ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի հորդորը` վարչապետին
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը կրկին անգամ դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղբանտարկյալներին օր առաջ ազատություն պարգևելու համար: Նախկին վարչակարգի կողմից իրականացված ապօրինությունների արդյունքում անարդարացիորեն անազատության մեջ հայտնված ազատամարտիկները ու հերոսները երբևիցե չպետք է հայտնվեին բանտում: Եթե պարոն վարչապետը չունենար պատգամավորի կարգավիճակով պայմանավորված անձեռնմխելիություն, ապա ԵՀՄՖ-ն այսօր կպայքարեր նաև նրան ազատ արձակելու համար: Միևնույն ժամանակ, ԵՀՄՖ-ը բարձր է գնահատում վարչապետ Փաշինյանի կողմից իրականացվող գործունեությունը՝ երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատման և դատական համակարգի անկախ ու անաչառ գործառնության ապահովման ուղղությամբ, քանի որ նոր Հայաստանում դատական իշխանությունը չպետք է լինի գործադիրի կցորդը և կամակատարը: Այս առումով ԵՀՄՖ-ը ողջունում է վարչապետ Փաշինյանի՝ քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրներն օրինական ճանապարհով լուծելու դիրքորոշումը՝ դատական համակարգում կամայական որոշումները, կոռուպցիան և ամենաթողության վիճակն արմատախիլ անելու նպատակով: ԵՀՄՖ-ը հորդորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հնարավորինս սատարել սահմանադրության շրջանակներում արդարադատության թափանցիկ ու անկախ իրականացմանը՝ սեղմ ժամկետներում ապահովելու Ժիրայր Սեֆելյանի, Կարո Եղնուկյանի և այլ քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգնումը: ԵՀՄՖ նախագահ՝ Դոկտոր ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ 21.05.2018թ. |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36