Վլադիմիր Գասպարյանի օրոք աշխատող պետավտոտեսուչների շուրջ 20%-ն «անհետացել է»
Հանրապետությունում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությունից հետո Երևանում և մարզերում կտրուկ նվազել է պետավտոտեսուչների թիվը: Սկզբում հանրությունը խոսում էր այն մասին, որ նորանշանակ ոստիկանապետը հրահանգել է ժամանակավորապես նվազեցնել պետավտոտեսչության ավտոմեքենաների թիվը: Համաձայն շրջանառվող լուրերի, պետավտոտեսչության աշխատակիցների մոտ 20%-ն ուղղակի «անհետացել են», իսկ վերջինների ծառայողական ավտոմեքենաները կայանած են «փոսի գայի»-ում: Ասում են, որ «անհետացած» աշխատակիցները երբեք գրանցված չեն եղել ՀՀ ոստիկանությունում որպես պետավտոտեսչության աշխատակիցներ: Վերջիններն ուղիղ ենթարկվել են Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին: Շրջանառվող լուրերի համաձայն, այդ «աշխատակիցներն» ամեն օր կատարել են պետավտոտեսչության աշխատակիցների աշխատանքը և տուգանված ու տեղում տուգանք վճարող վարորդների մասով հաշվետու են եղել հենց Արշակին: Ասում են նաև, որ հենց այդ աշխատակիցներն են վարորդներից անկաշկանդ կերպով գումար վերցրել՝ չտուգանելու համար, կամ պահանջել տեղում վճարել տուգանքը: Ասում են նաև, որ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկությունից հետո այդ աշխատակիցներն արագ «անհաետացել են»: |
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18