Գյումրեցի Սաթենիկ Գևորգյանն անցել է երգի միջազգային մրցույթի վերջին փուլ
![]() Ռուսական «Դու սուպեր ես» հեռուստաշոուի երկրորդ սեզոնի մասնակից Սաթենիկ Գևորգյանը ելույթ է ունեցել երկրորդ կիսաեզրափակչում՝ կատարելով My heart will go on երգը: Ժյուրիի բոլոր անդամները սեղմել են կանաչ կոճակը և հիացական խոսքեր ասել պատանի հայուհու հասցեին: Չնայած կանաչ լույսին՝ ժյուրիի անդամներն ընտրության վերջին փուլում չեն ընտրել Սաթենիկ Գևորգյանին, ինչն արել է հաղորդման հաղորդավար Վադիմ Տակմենյովը: Մրցույթում հաղթողի անունը կորոշվի հանդիսատեսների կարճ հաղորդագրությունների արդյունքում: Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից է։ Մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։ Նախագծին մասնակցում էին 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ Մասնակիցները Մոսկվա են մեկնել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ԱՊՀ և Բալթյան երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Գերմանիայից և Սիրիայից։ |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00
