ՀՔԾ-ն փնտրում է քաղաքացուն, ում ոտքը փորձում էր կոտրել կարմիրբերետավորը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հանրապետության հրապարակից ոստիկանության աշխատակիցների կողմից 22.04.2018թ-ին բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը՝ տուժող ճանաչելու և այլ դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաև քրեական գործի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով դեռևս ապրիլի 22-ին քրեական գործ է հարուցվել 2018 թվականի ապրիլի 13-ից սկսած Երևան քաղաքի փողոցներում և հրապարակներում անցկացված հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ: Մասնավորապես, նախաքննություն է իրականացվում ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից վերոհիշյալ դեպքերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների և փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու ավելի քան 70 դրվագով: Քրեական գործով քննության ենթակա դրվագներից է նաև համացանցում տարածված «կարմիրբերետավորը բերման ենթարկելիս փորձում է կոտրել քաղաքացու ոտքը» վերտառությամբ տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակից 22.04.2018թ-ին ուժի գործադրմամբ բերման ենթարկում քաղաքացուն: Տեսագրության մեջ երևացող քաղաքացուն կամ նրան ճանաչող անձանց խնդրում ենք ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 099 060266 հեռախոսահամարով՝ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելուն ուղղված քննությանն աջակցելու նպատակով: Նախաքննությունը շարունակվում է, այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: |
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1212:24«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան
3512:06Ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
4512:00«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
3811:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
4011:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
4711:24