Վաղը կկանայա արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը. այն ամենն, ինչ պետք է իմանալ պատմական իրադարձության մասին
![]() Վաղը՝ մայիսի 19-ին, աշխարհը կհետևի Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և ամերիկացի նախկին դերասանուհի Մեգան Մարքլի հարսանեկան արարողությանը: Զույգը նշանադրվել էր 2017թ. նոյեմբերին և այդպիսով հայտնվել համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական հարսանիքը տարվա ամենասպասելի իրադարձություններից մեկն է: Այն տեղի կունենա բրիտանական ժամանակով ժամը 12:00-ին: Հարսանեկան արարողությունը կհեռարձակեն ABC, CBS, E!, Fox News, HBO, NBC, PBS, Sky News, TLC հեռուստաալիքները: Արքայազն Հարին՝ Ելիզավետա II թագուհու թոռն ու Ուելսի արքայազնի և արքայադուստր Դիանայի որդին, ամուսնանում է ամերիկացի նախկին դերասանուհի Մեգան Մարքլի հետ: Հարին բրիտանական գահի ժառանգների ցուցակում 6-րդն է: Իսկ Մեգան Մարքլը հայտնի է «Ֆորս մաժորները» հեռուստասերիալում իր դերով: Հայտնի է նաև, որ Մարքլը նշանադրությունից հետո հրաժարվել է իր կարիերայից: Զույգը ծանոթացել է 2016թ. ընդհանուր ընկերների շնորհիվ: Միմյանց ճակատագրերը միավորելու որոշումից առաջ երիտասարդները մի քանի համատեղ ճանապարհորդության են մեկնել, որպեսզի լավ ճանաչեն միմյանց: Նորապսակներն արարողությունից մեկ ժամ անց կլքեն Վինձորի ամրոցը Castle Hill դարպասների միջով: Դրանից հետո տեղի կունենա տոնական ճաշկերույթը, որին 600 մարդ է հրավիրված: Ընդ որում, այդ արարողությունը չի հեռարձակվի, քանի որ փակ է և հրավիրված են զույգի 200 մտերիմ ընկերները: Ընդհանուր առմամբ, հարսանեկան արարողությանը կարող է հետևել մոտ 3000 մարդ, ովքեր կապ չունեն թագավորական ընտանիքի հետ: Իսկ ինչ վերաբերում է հարսանեկան ծախսերին, ըստ Bride Book's հարսանեկան գործակալության, գնահատվում է մոտ 45,8 միլիոն դոլար (մոտ 32 միլիոն ֆունթ սթերլինգ): Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը, բրիտանական The Daily Mail պարբերականի տեղեկություններով, արժեք 100 հազար ֆունթ սթերլինգ (ավելի քան 135 հազար դոլար), պատրաստված է Ralph&Russo-ի դիզայներների կողմից, ինչպես նաև հայտնի է, որ դա Մարքլի հարսանեկան զգեստներից միայն մեկի արժեքն է: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00





