Նոր Նորքում անհայտ անձը կրակել է քաղաքացու վրա, ապա ատրճանակի բռնակով հարվածել գլխին
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Դ. Մալյան փողոցում մայիսի 11-ին, անհայտ անձը վիճաբանության ժամանակ կրակել է Երևանի բնակիչ Ս. Գ.-ի ուղղությամբ, ապա ատրճանակի բռնակով հարվածել նրա գլխին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ կասկածյալը Երևանի բնակիչ 18-ամյա Սերգեյ Ա.-ն է։ Ձեռնարկվում են նաև անհրաժեշտ միջոցառումներ՝ Սերգեյ Ա.-ին և հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Սերգեյ Ա.-ն և Ս. Գ.-ն հանդիպել են միմյանց և վիճաբանության պատճառը եղել է ֆինանսական ինչ-որ հարցեր, որի ժամանակ Սերգեյ Ա.-ն ատրճանակից կրակել է Ս. Գ.-ի ուղղությամբ, իսկ հետո հարվածել նրա գլխին։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ս. Գ.-ն իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է Հայաստանում գործող բջջային կապի օպերատորներից մեկում՝ որպես կառավարիչ։ |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
12800:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
126Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
115Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
14325.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
12125.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
11925.04.2024, 12:06