«Սասնա ծռերի» խափանման միջոցը չփոխվեց. դատավորը մերժել է միջնորդությունը
Դատավոր Արշակ Վարդանյանը քիչ առաջ անփոփոխ թողեց «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը: Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի պաշտպանները միջնորդել էին փոփոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոցներն ու ստորագրությամբ ազատ արձակել դատարանի դահլիճից: Ըստ պաշտպանների՝ քաղաքական իրավիճակ է երկրում փոխվել և այլևս հիմքեր չկան նրանց անազատության մեջ պահելու: Շուրջ 4 ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժեց միջնորդությունը: «Սասնա ծռերն» ու նրանց պաշտպանները ցուցադրաբար լքեցին դատարանի դահլիճը, իսկ նրանց աջակիցները սկսեցին վանկարկել «Ամոթ»։ «Սա սաբոտաժ էր նոր վարչապետի և հեղափոխության դեմ։ Արշակ Վարդանյանն ու եմղադրողները այլևս իրավունք չունեն մտնել դատարանի շենք կամ դատախազություն։ ԱԱԾ-ն այս պահից պիտի մտածի այս երեք անձանց պատասխանատվության ենթարկելու մասին»,- նիստից հետո ասել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։ |
Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
5212:54ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ՀՀ ՆԳՆ
7009:18«Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով». վարչապետ
90Երեկ, 09:18Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունն Ալմաթիում նախատեսված բանակցություններին
14230.04.2024, 22:24Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
14829.04.2024, 17:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
22429.04.2024, 08:30