Երևանում ավտոմեքենան բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Mercedes ML63 մակնիշի 01 ՕA 010 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի հարևանութամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում եղած հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն, ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հարվածի արդյունքում հաստաբուն ծառը կոտրվել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: |
Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
11811:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
98Երեկ, 17:36Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել (տեսանյութ)
405Երեկ, 11:06ՌԴ-ում ծառն ընկել է 5 տարեկան երեխայի վրա․ նա տեղում մահացել է (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել) (տեսանյութ)
260Երեկ, 10:18Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր է մահացել
15730.04.2024, 22:18Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է
14930.04.2024, 21:54