Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ». Ավետ Բարսեղյան

1413
Ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ., 22:00
«Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ». Ավետ Բարսեղյան

Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ,որ ներկա կամ բացակա ստանաս։
Գնացք չէ, որից ուշանաս կամ շուտ նստես։
Հեղափոխությունը քննություն է
Հոգու
Տեսակի
Ընկերության
Խոսքի ու լռության
Հավատքի ու մտքի։
Հայրենիքի հետ ՍելՖի անել անհնար է։
Նա ինքն է ընտրում Դեմքերին,ովքեր անցնում են Ժամանակի փորձությունը։
Մեկնաբանություն գրելը երբեք չի դառնա Մասնագիտություն։
Ու էլի Մեծն Ժամանակն է որոշելու Ում անունները,Որ Էջում
և Ինչ տառերով գրի...
Աստված,աղոթիր Մեզ համար։
Սեր,վերադարձիր Հայաստան ,քո անունից Ատելությունն Է Փորձում խոսել....