«Անհրաժեշտ է շարունակել իշխանության վրա ճնշումները». Թանկյան (տեսանյութ)
![]() System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի հայազգի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Настоящее Время» պարբերականին, որում խոսել է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հեռանալու մասին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել իշխանության վրա ճնշումները: «Ես պարզապես ցնծում էի: Ես ինձ թեթևացած եմ զգում այն բանի համար, որ չեղան ձերբակալություններ, չեղավ արնահեղություն, ամեն ինչ խաղաղ անցավ: Մարդիկ պետք է շարունակեն բարեփոխումները, որի փաթեթը կներկայացվի գործող նախագահին՝ այդ գործընթացն անհապաղ սկսելու համար: Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին, ինչպես նաև քաղբանտարկյալներին: Հարկ է սկսել մտածել նոր խորհրդարանական ընտրությունների մասին: Անհրաժեշտ է շարունակել ճնշումները, և մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց պահանջներն իրականացվում են»,- ասել է Թանկյանը: Նա նաև ներողություն է խնդրել ցույցերին չմիանալու համար, սակայն խոստացել, որ դա կանի մոտ ապագայում: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00
