«Իմ քննադատություններից հետո Սերժ Սարգսյանի մի շարք խորհրդականներ առաջարկել էին հրաժարվել 2015թ. SOAD-ին Հայաստան հրավիրելուց». Թանկյան
![]() Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նոր գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում ասվում է. «2015թ., երբ SOAD-ը մեկնեց Հայաստան, որպեսզի ելույթ ունենա Հանրապետության հրապարակում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, այդ ժամանակ ինձ մոտեցավ Սերժ Սարգսյանի օգնական Վիգեն Սարգսյանը (այժմյան պաշտպանության նախարար) և ասաց, որ 2013թ. Սարգսյանի վերընտրվելու կապակցությամբ իմ բազմաթիվ քննադատություններից հետո Սարգսյանի մի շարք խորհրդականներ առաջարկել են հրաժարվել 2015թ. SOAD-ին Հայաստան հրավիրելուց, սակայն վստահ լինելով իմ ազգասիրության և Ցեղասպանության մասին իրազեկվածության մեջ, գիտեր, որ ամեն ինչ լավ կլինի: Այդ ժամանակ ես ևս հավատում էի, որ 100-րդ տարելիցն այն պահն էր, երբ պետք էր մի կողմ թողնել տարաձայնություններն ու կենտրոնանալ Ցեղասպանության ճանաչման վրա: Այս տարին տարբերվում է: Մենք չենք կարող ժխտել Հայաստանում տիրող անարդարությունը»: Ավելի վաղ Թանկյանը մեկ այլ գրառում էր կատարել, որում ասվում էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են մինչև ապրիլի 24-ը ցրել ցույցերը: Աղբյուրը` Սերժ Թանկյան (Ֆեյսբուք) |

Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
20720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
17619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
35719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
18519.10.2026, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
20612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
21309.10.2026, 00:06
