Հինգ մարդու ձերբակալել են ավտոմեքենաների ձայնային ազդանշանները սեղմելու համար
Ապրիլի 20-ին՝ ժամը 10-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 01:30-ը, մի խումբ անձինք, արհամարհելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած կանոնները, բարոյական և իրավական նորմերը, ինչպես նաև՝ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, չեն ենթարկվել նշված հանցավոր գործողությունները դադարեցնելուն ուղղված ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին։ Այս մասին հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն: Հաղորդագրության մեջ նշված է, որ ակնհայտորեն կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը՝ բազմաթիվ ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով անընդմեջ տևական ժամանակ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների, այդ թվում գիշերային ժամերին խախտել են նրանց անդորրը՝ ձևավորելով վերջիններիս համար վախի և տագնապի մթնոլորտ: Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Հ.Գևորգյանը, Ն.Նազարյանը, Հ.Խուրշուդյանը, Ա.Ղարիբյանը, Ա.Ջաբաղյանը: Նախաքննությունը շարունակվում է։ |
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1212:24«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան
3512:06Ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
4512:00«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
3811:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
4011:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
4711:24