«Հայաստանում անհավանական մի բան է կատարվում, վերջապես». Սերժ Թանկյանի գրառումը
![]() Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում հայաստանյան այսօրվա իրադարձությունների մասին: Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանում անհավանական մի բան է կատարվում, վերջապես: Մեծանում է քաղաքացիական անհնազանդությունն ու գործադուլների և դասադուլների թիվն՝ ընդդեմ անարդար, կոռումպացված էլիտայի: Այս շաբաթը նոր Հայաստանի առաջին շաբաթն էր, և ինչ էլ որ տեղի ունենա, հուսալքություն այլևս չկա: Սերժ Սարգսյանն (հին նախագահ, նոր վարչապետ) ինքն է ընդունել, որ բնակչության 60%-ը չի հավանում իրեն և համաձայն չէ իր հետ: Սե՛րժ, դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք: Դու ծառայել ես Հայաստանի ժողովրդին և այլևս հարգված ղեկավար չես»: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել Սերժ Թանկյանին ու Շառլ Ազնավուրին գալ հայրենիք ու աջակցել ցուցարարներին: |

Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
20720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
17619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
35719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
18519.10.2026, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
20612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
21309.10.2026, 00:06
