«Դուք ունեք Արարատ լեռը, Երևանը, հին ու հարուստ մշակույթ». Թոմաս Անդերս
![]() «Երբ հետ ենք նայում քրիստոնեության պատմությանը, դուք ունեք Արարատ լեռը, Երևանը, հին ու հարուստ մշակույթ: Երբ գալիս էի Հայաստան, մտածում էի՝ Աստված իմ, ես 28 տարի առաջ եմ եղել այստեղ ու ինչքան բան է փոխվել, լիովին այլ երկիր է դարձել Հայաստանը»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում ասել է Մոդերն Թոքինգ խմբի առաջատար, վոկալիստ Թոմաս Անդերսը: Մոդերն Թոքինգ բենդի հիթերն 80-ականներից հայտնի են, սիրված և չհնացող: Չնայած տարիների վաղեմությանը՝ դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը նաև ներկայում: «Մենք ճիշտ երգեր ունեինք, ճիշտ մեղեդիներ: Երբեմն համերգների ժամանակ տեսնում եմ մարդկանց, ովքեր չէին ծնվել, երբ սկսեցինք մեր կարիերան, գուցե պատճառը նրանց ծնողնե՞րն են, ովքեր տանն այդպիսի երաժշտություն են լսում: Մեր հանդիսատեի մեծ մասը 30-ից 60 տարեկաններ են... Մի ձայնագրող ընկերությունից գիտեմ, որ You're My Heart, You're My Soul երգը YouTube-ում փնտրողների թիվը 6 տարվա ընթացքում 220 միլիոն մարդ է կազմել: Այդքան մարդ է սեղմել ու փնտրել այդ երգը»,- ասել է Թոմաս Անդերսը: Հիշեցնենք՝ համաշխարհային շրջագայության շրջանականներում, աշխարհահռչակ Մոդերն Թոքինգ խմբի առաջատար, վոկալիստ Թոմաս Անդերսը Մոդերն Թոքինգ բենդի հետ միասին մարտի 27-ին համերգային ծրագրով հանդես է եկել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06



