Ինչո՞վ է զբաղված եղել Հայկ Կասպարովը Հայաստանում գտնվելու 2 ամիսների ընթացքում. հարցազրույց՝ թռիչքից առաջ
![]() Արդեն 5 տարի Գերմանիայում բնակվող երգիչ Հայկ Կասպարովը «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի շրջանակներում 2 ամսով գտնվում էր Հայաստանում: Թռիչքից առաջ MAMUL.am լրատվականի թղթակիցը զրուցել է նրա հետ: Հայկը տեղեկացրել է, որ այս ընթացքում հասցրել է 2 երգ ձայնագրել, մեկը՝ Թաթա Սիմոնյանի «Ես սիրում եմ քեզ» երգի cover տարբերակն է, մյուսը նոր է և կոչվում է «Տակը բան չկա»: «Հումորային, ժամանակակից երգ է, երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է: Վերջին օրերին ավարտեցինք նաև տեսահոլովակի նկարահանման աշխատանքները»,- ասաց Հայկը: Հարցին՝ քաղաքական ենթատեքստ պարունակո՞ւմ է, արձագանքեց՝ «ոչ, քաղաքականության հետ կապ չունի» ու մանրամասնեց. «Երգը լսել էի դեռ սեպտեմբերին ու շատ էի հավանել: Բացի այդ, մտածում էի՝ Նիգը գար Գերմանիա ու այնտեղ մի տեսահոլովակ նկարահանեինք, բայց քանի որ զբաղված էր տարբեր նախագծերով, հարցրեց՝ այդ երգը հավանո՞ւմ ես, պատասխանեցի՝ այո, ասաց՝ տալիս եմ քեզ: Ձայնագրվեցի, տեսահոլովակ նկարահանեցինք, որով շուտով կներկայացնեմ երկրպագուների դատին»: Չնայած ապրում ու ստեղծագործում է Գերմանիայում, Հայկը հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. «Երեկոյան ժամերին հայկական լրատվությանն եմ ծանոթանում, որպեսզի և կարոտս առնեմ, և տեղեկացված լինեմ: Հետևում եմ տարբեր ծրագրերի, քաղաքական հեռուստաբանավեճերի»: Երգիչը նշեց, որ իրեն ամենից շատ մտահոգել են Հայաստանում տիրող թանկացումները, երիտասարդների՝ ցարծ աշխատավարձի պատճառով կյանքի վայելքներից անմասն մնալու խնդիրն ու աշխատատեղերի հարցը: Հայկին մտահոգում է, որ լավ ուսում ստացած երիտասարդները չեն կարողանում դրսևորվելու հնարավորություն ստանալ, ու եթե հարցը ճիշտ լուծում ստանա, Հայաստանը ևս կդասվի գիտելիքն ըստ արժանվույն գնահատող երկրների շարքին: |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06


