Թոմաս Անդերսը և «Մոդերն Թոքինգ» բենդը՝ մարզահամերգային համալիրում
![]() «Դուստրս որոշել էր յուրահատուկ նոստալգիա պարգևել ինձ. անակնկալ տոմս էր գնել ու կանանց մեկամսյակի կապակցությամբ նվիրել... Անմոռանալի երեկո ստացվեց: Հիացմունք պատճառեցին 80-ականների հիթերը, որոնք սիրված են ոչ միայն իմ հասակակիցների, այլև երիտասարդների շրջանում»,- երևանյան համերգից հետո հանդիսատեսը տպավորություններով կիսվել է MAMUL.am լրատվականի թղթակցի հետ: Ի դեպ, հանդիսատեսի շարքերում մեծ թիվ են կազմել հատկապես իրանցի զբոսաշրջիկները, որոնց հոսքն այս օրերին մեծ է դեպի մեր երկիր: Համաշխարհային շրջագայության շրջանականներում, աշխարհահռչակ Մոդերն Թոքինգ խմբի առաջատար, վոկալիստ Թոմաս Անդերսը Մոդերն Թոքինգ բենդի հետ միասին համերգային ծրագրով հանդես է եկել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number և Մոդերն Թոքինգ բենդի այլ հիթեր 80-ականներից հայտնի են, սիրված և չհնացող: Չնայած տարիների վաղեմությանը՝ դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը նաև ներկայում: Հավելենք, որ Մոդերն Թոքինգ բենդի երևանյան համերգին կհաջորդեն համերգներ Գերմանիայում, Պորտուգալիայում, Չեխիայում և այլն։ Լուսանկարներն՝ Անի Դարբինյանի |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06





