«Հոսանքահարված 11 ամսական երեխայի կյանքին սպառնացող վտանգ չկա». «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն
«Փոքրիկի վիճակը բավարար է, կյանքին սպառնացող վտանգ չկա»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով երեկ Երևանում հոսանքահարված երեխայի առողջական վիճակին, ասաց Մուրացանի մանկական հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը՝ նշելով, որ բուժումը պետք է շարունակվի: Հիշեցնենք, որ երեկ Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր 65-ամյա կնոջ դի, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Մուրացանի մանկական հիվանդանոց: Պարզվել էր, որ տարեց կնոջ մահվան պատճառը եղել է հոսանքահարվելը: Ըստ տեղեկությունների՝ նա թոռանը լողացնելիս է եղել, որից հետո փորձել է էլեկտրական սրբիչով երեխային փաթաթել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել: Նշվում էր, որ երեկվանից բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար: |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06