««Բազե»-ների մի ամբողջ խմբի եք փոխանցել Ձեր փորձը, որոնք մեկ հրահանգով նետվում են «մարտի» ընդդիմադիրների դեմ». Սաքունցի արձագանքը՝ Սերժ Սարգսյանին
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Սերժ Սարգսյանի՝ Tert.am-ին տված հարցազրույցին. «Քսան տարի ձեր «երիտասարդներին» Ձեր փորձն իբր չեք փոխանցե՞լ։ Շատ լավ էլ փոխանցել եք, մի ամբողջ Բազեների խմբի եք փոխանցել, որոնց բազմիցս տեսել ենք, թե ինչպես են մեկ հրահանգով նետվում «մարտի» ընդդիմադիրների դեմ։ Հիշեցնենք՝ Սարգսյանն այսօր ասել է, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ իրեն երբեք չի համարել...: «Չգիտեմ՝ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունն, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»,- նշել է Սերժ Սարգսյանը: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36