Արտաշ Ասատրյանը՝ նոր տեսահոլովակների, համերգային շրջագայությունների մասին
![]() Ապրիլի 8-ին Գլենդելի Ալեքս թատրոնում տեղի կունենա Գրիշա Ասատրյանի արտերկրյա առաջին մենահամերգը, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայրը՝ երգիչ Արտաշ Ասատրյանը: «Հայաստանում մենահամերգներ ունեցել է, բայց դրսում՝ առաջինն է: Բոլորս Գրիշայի կողքին ենք, որպեսզի աջակցենք նրան»,- նշեց Արտաշը: Նա չհստակեցրեց, թե երբ կվերադառնան Հայաստան. ամեն ինչ կախված է ընթացիկ աշխատանքներից: Վերջինը ևս համերգային տարբեր առաջարկներ է ստացել Միացյալ Նահանգներում, ընթացքի մեջ են նաև նոր երգերի, տեսահոլովակների պատրաստման աշխատանքները: «Վերջերս Էրիկ Շեյնի հետ «Մի գնա», «Աչքերդ խումար» տեսահոլովակները ներկայացրեցինք երկրպագուների դատին... Բացի այդ, աշնանը համերգային շրջագայության եմ պատրաստվում Ռուսաստանում, եվրոպական տարբեր քաղաքներում»,- ասաց երգիչը: Արտաշից հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞վ է զբաղվում Էջմիածնում (ապրում է այնտեղ-խմբ.). «Եթե համերգների առաջարկներ լինում են, համերգների եմ մասնակցում, կորպորոտիվների, ուրախ առիթների... Ռեստորաններում չեմ աշխատում»,- նշեց նա: |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06
