Դերասանուհի Ֆրենսիս ՄքԴորմանդից գողացել են Օսկարի արձանիկը
3084
Երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ., 10:50
![]() «Oսկար» 90-րդ մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դերասանուհի ճանաչված Ֆրենսիս ՄքԴորմանդից գողացել են Օսկարի արձանիկը, հաղորդում է NME-ը: Նշվում է, որ մի տղամարդ գողացել է արձանիկը, երբ դերասանուհին այն մի կողմ է դրել, որպեսզի շփվի մյուս հյուրերի հետ: Գողին հաջողվել է թաքնվել: Լրագրողները հայտնել են, որ ՄքԴորմանդին արցունքոտ աչքերով տեսել են փողոցում: Ավելի ուշ չարագործին բռնել է միջոցառման ժամանակ աշխատող լուսանկարիչը: Արձանիկը վերադարձվել է դերասանուհուն: Դերասանուհու ներկայացուցիչը հաստատել է, որ դերասանուհուն վերադարձվել է արձանիկը: ՄքԴորմանդն արժանացել էր այդ մրցանակին «3 ցուցատախտակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում դերակատարության համար: |

Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
20720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
17619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
35719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
18519.10.2026, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
20612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
21309.10.2026, 00:06
