Ինչպե՞ս դիտել 2018-ի Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդ ֆիլմերն առցանց
![]() Վաղը՝ մարտի 4-ին, տեղի կունենա «Օսկարի» մրցանակաբաշխությունը: Հավակնորդ ֆիլմերը հնարավոր է դիտել առցանց տարբերակով՝ Հոլիվուդյան մեծ գիշերից առաջ: Ահա ինչպես դիտել դրանք՝ առանց տանից դուրս գալու: Ո՞ր ֆիլմերն են առաջադրված «Լավագույն կինոնկար» անվանակարգում
«Լավագույն կինոնկար» անվանակարգում առաջադրված է 9 ֆիլմ: Դրանք են՝ սարսափ ժանրի «Հեռացիր» ֆիլմը, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Դյունկերկ» և «Մութ ժամանակներ» ֆիլմերը, և «Երեք ցուցատախտակ Էբինգի սահմանին, Միսսուրի» դրաման: Այս ցուցակի մեջ են նաև Պենտագոնի փաստաթղթերից ոգեշնչված «Գաղտնի դոսյե» կինոնկարը, հասունացման մասին պատմող «Անվանիր ինձ քո անունով» դրաման, 1950-ականները պատկերող «Ուրվականի թել» ֆիլմը, ինչպես նաև հիթային գիտաֆանտաստիկ «Ջրի ձևը» ֆիլմը: Ինչպե՞ս դիտել առցանց տարբերակով
Այս ցուցակից հինգ ֆիլմ կարող եք դիտել առանց բազմոցից վեր կենալու: «Անվանիր ինձ քո անունով», «Մութ ժամանակներ», «Դյունկերկ» «Հեռացիր», «Լեդի Բյորդ», «Ջրի ձևը» և «Երեք ցուցատախտակ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմերը կարող եք ձեռք բերել Amazon Video, Google Play, iTunes և YouTube Movies ծրագրերի միջոցով: Եթե չեք ցանկանում գնել «Դյունկերկ»-ը, որը առաջադրվել է 8 անվանակարգում, ապա կարող եք նույն ծրագրերի միջոցով վարձել ֆիլմը: Իսկ տոմսարկղերը ցնցած «Հեռացիր» ֆիլմը կարող եք դիտել նայև հեռուստացույցով, եթե ունեք HBO Go կամ HBO Now ալիքները: Իսկ մյու՞ս ֆիլմերը
«Գաղտնի դոսյե» և «Ուրվականի թել» ֆիլմերը դեռ առցանց հասանելի չեն: Այնուամենայնիվ, դրանք կարելի է նախորոք պատվիրել Amazon, Google Play, iTunes և YouTube Movies ծրագրերից: AMC-ն երկրպագուներին առաջարկում է բոլոր 9 ֆիլմերը 24 ժամվա ընթացքում՝ սկսած ժամը 10-ից: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք այս հղմամբ: |

Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
20720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
17619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
35719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
18519.10.2026, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
20612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
21309.10.2026, 00:06



