Մալախովը Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ ցուցմունք է տվել
![]() ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մտերիմ ընկեր բժիշկ Արամ Հակոբյանը հարցազրույց է տվել «Комсомольская правда» պարբերականին և պատմել արտիստի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դեմ դատական գործի մանրամասների մասին: «Վիտալինան պնդում է, որ տեսագրություն չի հանձնել հեռուստատեսությանը, որ, իբր դա արել է ուրիշ մեկը: Սակայն ինձ հայտնեցին, որ Անդրեյ Մալախովին կանչել են քննչական կոմիտե, և նա ցուցմունք է տվել այն մասին, որ Վիտալինան ինքն է բերել հեռուստաեթերի համար տեսագրությունները՝ դրա դիմաց վարձատրվելով»,- պատմել է Արամ Հակոբյանը: Ջիգարխանյանի ընկերը նաև հայտնել է, որ ինքը ևս մտադիր է ցուցմունք տալ իրավապահ մարմիններին, քանի որ նրա մոտ 3 տեսագրություն կա, որոնք Վիտալինան իրեն է ուղարկել դեռևս 3 տարի առաջ: Նշվում է, որ խոսքը Մալախովի հաղորդման ժամանակ ցուցադրված Ջիգարխանյանի անձնական տեսագրությունների մասին է, որոնց տրամադրումը Վիտալինան հերքում է: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00
