Netflix-ը ձեռք է բերել «Դովլաթով» ֆիլմի ցուցադրության իրավունքը
![]() Ամերիկյան Netflix ընկերությունը ձեռք է բերել Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմի ցուցադրության իրավունքը, հաղորդում է Interfax-ը: Եվրոպական միջազգային կինոշուկայի (EFM) արդյունքների համաձայն, որն անցկացվել է Բեռլինյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում, Netflix-ը գնել է գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի մասին պատմող ֆիլմի ցուցադրության իրավունքը: Այն կցուցադրվի անգլալեզու տարածքներում, ներառյալ՝ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա և Սկանդինավյան երկրներ: Ընդհանուր առմամբ, «Դովլաթով» ֆիլմի ցուցադրության իրավունք է ստացել մոտ 30 երկիր, ներառյալ՝ Ֆրանսիա, Բրազիլիա, Իտալիա, Իսպանիա, Բուլղարիա, Պորտուգալիա, Թուրքիա, Թայվան, Արգենտինա, Չինաստան, Հունաստան, Ռումինիա, Բալթյան երկրներ: Բացի այդ, ֆիլմը կցուցադրվի Սերբիայում և Կոսովոյում: Ֆիլմը պատմում է սովետական գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի վերջին օրերի և նրա նկարիչ, գրող և երաժիշտ ընկերների մասին, ում չէր ճանաչում սովետական իշխանությունը: Ռուսաստանում այն կցուցադրվի մարտի 1-ից: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
