Արտասահմանյան լրատվամիջոցները՝ Սևակ Խանաղյանի մասին
![]() «Եվրոտեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Սևակ Խանաղյանի ելույթին անդրադարձել են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան լրատվամիջոցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իսպանական Vanitatis կայքում նշվում է. «Սևակ Խանաղյանը հայալեզու «Քամի»երգով հաղթեց «Դեպի Եվրոտեսիլ» նախագծում՝ հնարավորություն ստանալով Լիսաբոնում կայանալիք «Եվրոտեսիլ 2018» երգի մրցույթում ներկայացնել Հայաստանը: Նա 12-ական միավոր ստացավ ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի, այնպես էլ՝ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Աղյուսակում նրան հաջորդեցին «Նեմրա» ռոք խումբը, Ամալիյա Մարգարյանը, իսկ Կամիլ շոուն իր «Պուերտո Ռիկո» երգով զբաղեցրեց չորրորդ տեղը»,- գրված է կայքում: WIWIBLOGGS-ը գրում է, որ Սևակ Խանաղյանը ֆավորիտ համարվող «Քամի» երգով բացել է «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի եզրափակիչը: Wiwi բլոգեր Դեբանը երգի մասին ասել է. «Սևակը փորձառու վոկալիստ է, որը երգեցողության բազմամյա բեմական փորձ ունի ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ արտասահմանում: Համարձակ քայլ է հայերեն երգելը, քանի որ ոչ բոլորը կհասկանան, թե ինչի մասին է երգը, սակայն ոչ ոք չի կարող ժխտել նրա հզոր վոկալային տվյալները»,- նշել է նա: «Եվրոտեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: |

Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
20720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
17619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
35719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
18519.10.2026, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
20612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
21309.10.2026, 00:06
