Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Անսպասելի ու անարդար». Մհերի պրոդյուսերը՝ մրցույթի արդյունքների մասին

614
Երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ., 15:05
«Անսպասելի ու անարդար». Մհերի պրոդյուսերը՝ մրցույթի արդյունքների մասին

Երեկ հայտնի դարձավ, որ «Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Սևակ Խանաղյանը: Նման դեպքերում, սովորաբար, հանրությունը քննարկում է հաղթողի ընտրությունը, բայց այս դեպքում քննարկման թեման ծավալվում է Մհերի՝ թե՛ միջազգային ժյուրիի, թե՛ հանդիսատեսի կողմից ստացած ցածր միավորների շուրջ:

MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանն ասաց, որ իրենց համար ևս անսպասելին էին այդ միավորները. «Նա մրցույթի լավագույն արտիստներից էր, լավագույն ձևով կատարեց երգը, շոուն լավագույնն էր... Որ միջազգային ժյուրին կարող էր Մհերին 1 միավոր տալ, զարմանալի է: Սևակի դեմ ոչինչ չունենք, նա տաղանդավոր երգիչ է, բայց Մհերի մասով անարդարության բախվեցինք: Իրենք չէին մտածում, որ 1 միավոր տալով, աուդիտորիային կտրամադրեն Սևակի դեմ»,- ասաց պրոդյուսերը:

«Դեպի Եվրոտեսիլ» մրցույթի ողջ ընթացքում հանրությունը քննարկում էր, որ Մհերը վայելում է ՀՀ առաջին տիկնոջ աջակցությունը և որ մրցույթի ելքն արդեն որոշված է: Գեորգի Հարությունյանն այս մասով նշեց. «Այժմ բոլորին պարզ դարձավ, որ Մհերին ոչ մեկ առաջ չի տանում»:

Հիշեցնենք, որ «Եվրոտեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «Կանեմ ամեն ինչ՝ արժանապատիվ ելույթ ունենալու համար»,- ասել է Սևակ Խանաղյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին՝ իրեն քվեարկելու համար: