Հայտնի են «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի կիսաեզրափակիչներում մրցող մասնակիցների անունները
![]() «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Փետրվարի 19-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում, հեռուստադիտողները կկարողանան հետևել առաջին կիսաեզրափակիչ համերգին: Այդ օրը ելույթ կունենան Գևորգ Հարությունյանը, Անգելը, Լուսինե Մարդանյանը, Ժաննա Դավթյանը, Մհեր Արմենիան, «Նեմրա»-ն, Հայկ Կասպարովը, Թամար Կապրելիանը, Ռոբերտ Քոլոյանը և «Գաթա» բենդը: «Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը տեղի կունենա փետրվարի 22-ին, որտեղ հանդես կգան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, «Կամիլ» շոուն, Սուրեն Պողոսյանը, AlternatiV բենդը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սևակ Խանաղյանը, Մարիամը և Հասմիկ Շիրոյանը: Եզրափակիչ փուլում՝ փետրվարի 25-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում կմրցեն այն տասը մասնակիցները, որոնք կընտրվեն հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի՝ 50/50 հարաբերակցությամբ քվեարկության արդյունքում: Հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրոտեսիլ 2018»-ին: |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06
