Բոլիվիայում կառնավալի 4 օրերի ընթացքում 40 մարդ է զոհվել, ևս 120-ը վիրավոր է
2632
Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2018 թ., 15:15
![]() 40 մարդ է զոհվել, ևս 120-ը տարբեր աստիճանի վնասվածք է ստացել Բոլիվիայում շաբաթ օրն սկսված ազգային ամենախոշոր կառնավալի 4 օրերի ընթացքում, հաղորդում է ТАСС-ը: Նման տվյալներ է ներկայացրել երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն: «Մենք 40 զոհ ունենք: Ցավոք, չնայած վերահսկողությանը, մահերի և վնասվածքների թիվը կառնավալի ժամանակ մեծանում է»,- պերուական Andina գործակալությունը մեջբերում է նրա խոսքը: Նախարարի խոսքով՝ 40 զոհերից16 մարդ ավտովթարի զոհ է դարձել, ևս 8-ը մահացել է շաբաթ օրն Օրուրո քաղաքում գազի բալոնի պայթյունի հետևանքով: 120 տուժածներից 51-ը վնասվածք է ստացել նույն գազի բալոնի պայթյունի հետևանքով: Օրուրոյի կառնավալը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում, ամենահայտնին և ամենագունեղն է Բոլիվիայում: ![]() ![]() |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
148Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
106Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
156Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
140Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
93Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
252Երեկ, 18:32


