Պրոթեզավորման գերմանական կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը. հաշմանդամություն ունեցող անձինք բողոքում են
573
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ., 15:05
Հաշմանդամություն ունեցող և վերջույթների պրոթեզներ կրող անձինք այսօր բողոքի ցույց են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են իրենց պրոթեզավորման իրավունքը չփոխանցել մեկ այլ կազմակերպության, քանի որ, ինչպես նշում են, առաջին դեպքում պրոթեզները պատրաստվում են գերմանական տեխնոլոգիաներով, իսկ փոփոխությունից հետո հումքը լինելու է չինական: Պրոթեզավորման գերմանական կենտրոնն արդեն դադարեցրել է իր գործունեությունը: «20 տարի օգտվում էինք, գոհ էինք, իսկ ժողովուրդն ասում է՝ անփորձ թանը փորձված մածունի հետ մի փոխիր: Լուրեր են հասել, որ մրցույթում շահած ընկերությունը չինական նյութերով է աշխատելու, որին չենք վստահում»,- ասում են հավաքվածները: «Գերմանականով 20 տարի ման կգամ, չինականով՝ մի տարի էլ ման չեմ գա»,- նշում են նրանք: |
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
51530.04.2024, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
38227.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
16826.04.2024, 23:24Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
17625.04.2024, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13919.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
47018.04.2024, 12:24