«Մի պահ մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, եթե ես չաշխատեի. չնչին թոշակով մայրս ինչպե՞ս էր ապրելու». Լիլիթ Կարապետյան
![]() Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում երկրպագուներին հայտնել էր, որ պատրաստվում է նոր երգ ներկայացնել, բայց թե ի՞նչ ոճում՝ պարզ կլինի օգտատերերի գրառումներն ամփոփելուց հետո: «Մի պահ մտածեցի՝ լավ կլինի մեղեդայնության ընտրությունն, այսինքն՝ դանդաղ, թե պարային, թողնեմ երկրպագուներիս դատին: Ընդամենը 2 օր է անցել, կարծիքները բազմաբովանդակ են: Սկզբում գերակշռում էր դանդաղն, այսօրվա տվյալներով՝ արագը: Շուտով կամփոփեմ ու կանցնեմ գործի»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Լիլիթը: Տարին նոր է սկսվել, բայց երգչուհին արդեն հասցրել է ելույթներ ունենալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Հույս ունի, որ ակտիվությունը կպահպանվի նաև ողջ տարվա ընթացքում: Երգարվեստից դուրս Լիլիթ Կարապետյանի հետ զրուցեցինք նաև այլ թեմաներով: Հետաքրքրվեցինք՝ որպես ՀՀ քաղաքացի, հետևո՞ւմ է արդյոք Հայաստանում տեղի ունեցող հասարակական, քաղաքական գործընթացներին, վերջին շրջանում ի՞նչն է ամենաշատը մտահոգել իրեն: Լիլիթը նշեց, որ թեև շատերի նման գրառումներ չի կատարում սոցցանցերի իր էջերում, բայց հետևում է զարգացումներին: «Ես ճիշտ չեմ համարում, երբ օրինակ երգարվեստում գործունեություն ծավալող անձն, առանց թեմայի մասին բավարար տեղեկացվածության, միանգամից սկսում է մտքեր արտահայտել: Հանկարծ մի թեթև սխալ, ու հայտնվում ես քննադատությունների թիրախում, դրա համար էլ փորձում եմ ձեռնպահ մնալ»,- ասաց երգչուհին: |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06



