Ինչո՞ւ երգչուհի Էլլա Տարունցը որոշեց Բրյուսել տեղափոխվել և ինչո՞վ է այժմ զբաղվում
![]() Արդեն մի քանի տարի է՝ երգչուհի Էլլա Տարունցը հայրենիքում չի ապրում. Բրյուսել է տեղափոխվել: Ստեղծագործական գործունեության ոլորտում ոչինչ չի փոխվել՝ շարունակում է աշխատել, հեղինակային նոր երգեր ձայնագրել: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ ելույթներ է ունեցել եվրոպական տարբեր երկրներում: Առաջիկայում ևս համերգներով հանդես կգա երգիչ Հայկ Կասպարովի և Dj Արմանի հետ: «Ինձ համար տարբերություն չկա՝ որ երկրի հայերի համար եմ երգում, բոլորն էլ ջերմ են: Երգերը կատարում եմ հաճույքով ու ստանում փոխադարձ վերաբերմունք»,- ասաց Էլլա Տարունցը: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն էր պատճառը, որ երգչուհին որոշեց բնակություն հաստատել Բելգիայում. արդյո՞ք չգնահատված լինելու պակասը կամ մեկ այլ խնդիր. «Ես երբեք խնդիրներից չեմ փախչում, հատկապես, երբ դրանք չկան: Միշտ գնահատված եմ եղել թե՛ ընկերների, թե՛ երկրպագուների կողմից: Ես ինձ միշտ երջանիկ մարդ եմ համարել, իսկ իմ ոչ շատ ակտիվ լինելը չգնահատված լինելու հետ կապ չի ունեցել, պարզպես չեմ սիրել ավելորդ վազքի մեջ մտնել... Որոշեցի կյանքիս մի ժամանակահատված հարազատներիս հետ ապրել, կարոտել էի, չէի կարողանում. տանջանքի նման էր դարձել»,- անկեղծացավ երգչուհին: Էլլան հայտնեց, որ հին ու նոր ստեղծագործությունները նոր մշակմամբ ներկայացնելու ծրագրեր ունի՝ հավելելով, որ երազում է այն օրվա մասին, թե երբ նոր երգերով ու տեսահոլովակներով կուրախացնի երկրպագուներին. «Ես իրենց շատ եմ կարոտում ու սիրում»,- ասաց Էլլան: |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06

