«Տաղանդավոր ռեժիսոր ու լավ մարդ». 37 տարեկանում մահացել է ռեժիսոր Մարիա Սահակյանը
![]() Հայազգի շնորհալի ռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանն, ով ապրում և ստեղծագործում էր ԱՄՆ-ում, մահացել է կյանքի 37-րդ տարում: Նա տառապում էր քաղցկեղից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը: «Տաղանդավոր ռեժիսոր ու լավ մարդ: Նա հեղինակային ֆիլմեր էր նկարահանում, խորապես անձնական ֆիլմեր, որոնցում անդրադարձվում էր հայաստանյան մանկության ու դեպի Ռուսաստան արտագաղթի վերապրած փորձը: Նա չէր գնում կոմերցիոն փոխզիջումների, շատ պահանջկոտ էր իր մասնագիտության և իր հանդեպ: Նրան քաղցկեղն սպանեց: Անհնար է հավատալ գեղեցիկ երիտասարդ կնոջ մահվան փաստին: Մարիան հինգ երեխայի մայր էր, նրանք այժմ ԱՄՆ-ում են, նրա ամուսինը հայկական ծագմամբ ամերիկացի է», - գրել է Պլախովը: Մարիա Սահակյանը ծնվել է Երևանում 1980 թվականին: 1993 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետն ավարտելուց հետո նկարահանել է «Հրաժեշտ», «Փարոս», «Էնտրոպիա», «Սխտորը, սոխն ու պղպեղը» ֆիլմերը: Կարճամետրաժ «Հրաժեշտ» ֆիլմը՝ նրա դիպլոմային աշխատանքը, հաղթել է «Ոսկե ծիրանի» լավագույն ուսանողական, դեբյուտային ֆիլմ անվանակարգում, ստացել է նաև «Կոդակ» ֆիրմայի մրցանակ ՎԳԻԿ-ի փառատոնում: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
