«Բոլորը խոսում են, որ տիկին Ռիտան առաջ կբրդի Մհերին». Ալեն Սիմոնյանը՝ «Եվրոտեսիլ»-ի մասնակցի մասին
![]() «Եվրոտեսիլ»-ի մասին շատ եմ խոսել, քննադատել կազմակերպիչներին։ Հիմնականում երկու պատճառով. առաջինը՝ երգի մրցույթին ուղարկում էին ոչ թե երգ, այլ՝ երգիչ և երկրորդը՝ որ Ադրբեջանը ներկայացնող երգչի կատարման ժամանակ մեր հաղորդավարներն իրենց մանկապարտեզի երեխաների նման են պահում, այլ ոչ թե հաղթած երկրի ներկայացուցչի։ Շատ մեծ հույս ունեմ, որ ինչ-ինչ ձևերով և պատճառներով ՀՀ առաջին տիկինն այս անգամ իր մասնակցությունը չի ունենա ընտրության հարցում։ Բոլորը խոսում են, որ տիկին Ռիտան առաջ կբրդի Մհերին, ում հետ ես էլ շատ լավ հարաբերություններ ունեմ, ի դեպ լավ հարաբերություններ ունեմ նաև Կամիլի (Արսեն Գրիգորյան) և Գևորգ Հարությունյանի հետ, բայց կուզեմ, որ գնա նա՝ ում կընտրի ժողովուրդը, որ թե´ պարտությունը, թե´ հաղթանակը լինի բոլորինը, իսկ Հ1-ը չվերածվի ինչ-որ մի Կարաբաս-Բարաբասի խամաճիկների թատրոնի, այլ մնա և սկսի ընկալվել իբրև հանրային գոնե այս հարցում։ Ոչ մեկին օգնել պետք չի, քող գնա արժանին։ Աղբյուրը` Ալեն Սիմոնյան (ֆեյսբուք) |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06
