Ադրբեջանի զինուժն անօդաչու թռչող սարքից կիրառել է ականանետի արկ. Արցախի ՊԲ
Ոտնահարելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում դիմել է հերթական սադրանքի՝ անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների ուղղությամբ կիրառելով ականանետի արկ: Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: ՊԲ դիրքապահները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում հետևել ստանձնած պարտավորություններին և խուսափել իրադրության հետագա լարման արկածախնդիր մարտավարությունից: |
Թունավոր ծուխ Բեռլինում՝ գործարանում բռնկված հրդեհից հետո (լուսանկար, տեսանյութ)
12816:24Թուրքիայում ավտոբուսը գլորվել է ձորը․ կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)
17215:36Մեքենան Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում
9609:36Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի (տեսանյութ)
240Երեկ, 16:48Ռուսաստանը կրկին հարվածել է Օդեսային․ կան տուժածներ (լուսանկար)
240Երեկ, 11:06Բռնազավթված Քարվաճառում բեռնատարն ընկել է ձորը. կա զոհ
14201.05.2024, 17:36