Է. Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում Բագրատաշենի խնդրով վարչական վարույթ է հարուցվել
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել։ Նախորդ շաբաթ պատգամավորը գրություններով դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին։ Հարց էր բարձրացվել Բագրատաշենի անցակետում ապահովագրողների կողմից իրականացվող բողոքի ցույցերի վերաբերյալ․ մասնավորապես՝ Էդմոն Մարուքյանը պաշտպանել էր նրանց բողոքն ու հայտնել պարոն Շաբոյանին, որ մաքսատան կողմից տեղի է ունեցել օրենքով անթույլատրելի խտրականությամբ դրսևորված պետական աջակցության դեպք և ըստ այդմ՝ խախտվել են մաքսատանն ապահովագրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների օրինական շահերը։ Պարոն Շաբոյանից ստացված գրությամբ տեղեկացվել ենք, որ խնդրո առարկա հարցի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և այն քննության փուլում է։ |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36