«Իշխանափոխության պահանջի դեպքում պատրա՞ստ եք առաջնորդել ժողովրդին». լրագրողները՝ Փաշինյանին
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու ձևը հանրային ճնշում ապահովելն է: Մենք ուզում ենք ցույց տալ, որ հանրությունը ոչ միայն խնդիր ունի թանկացումների հետ, այլ դրանց հետագա ծավալումը կասեցնելը ձևակերպվում է որպես քաղաքական պահանջ»,- ԱԺ «Ելք» խմբակցությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 17․00-ին «Ելք» դաշինքը հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։ «Մեր մանդատի շրջանակներում քաղաքացիներից ակնկալում ենք ավելի մեծ մանդատ: Եթե քաղաքացին տվեց այն, կիրացնենք, եթե ոչ՝ կարձանագրենք, որ քաղաքացին շարունակաբար չտվեց: Եթե հավաքի արձանագրումը լինի այնպիսին, որ ներգրավվածությունը մեծացնենք, կշարունակենք»,- հավելեց Փաշինյանը: Հարցին՝ պատրա՞ստ եք իշխանափոխության պահանջի դեպքում առաջնորդել ժողովրդին, ասաց. «Այո, «Ելք»-ն ունի և մանդատ, և իրավունք՝ ժողովրդին առաջնորդելու, բայց եթե ժողովուրդը դա ցանկանա»: |
«Այստեղ եղել է Արցախի ԱԺ շենքը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
3818:18«Որդիների Կանչ»-ը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
4317:48«Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին կալանավորեց». Գեղամ Մանուկյան
4217:36«Աբովյանը Տավուշի կողքին է»․ իրազեկման ակցիա
4117:30«Տավուշում մեկին մեկ կրկնվում է 100 տարի առաջ Շիրակում տեղի ունեցածը»․ Դ․ Մալխասյան
6216:48«Փոխարենը ներողություն խնդրեն, դրել հեքիաթ են գրել»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
7216:18