Կմասնակցի՞ արդյոք Սոնա Շահգելդյանը թանկացումների դեմ առաջիկա երթին
![]() «Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Ամանորն ինձ համար աշխատանքային էր: Հանդես եկա ինչպես Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական միջոցառմանն, այնպես էլ ժամանցի վայրերում: Կարևորն՝ ուրախ անցավ. ես որ երգում եմ, նստած մարդ չի լինում»,- խոսելով ամանորյա համերգային ծրագրերում իր մասնակցության մասին՝ MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նա ևս կիսեց հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների մտահոգությունը, որ այս տարի ռեստորանների մեծ մասը կրճատել էր ամանորյա բյուջեն ու սահմանափակվել իրենց երաժիշտներով: «Տարին տարվա վրա ամենուր ու ամենինչ է փոխվում, փոխվում է նաև եռանդն, այնպես որ՝ դա ևս նորմալ է»: Ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ Սոնան ևս մտահոգված է Հայաստանում տիրող համատարած թանկացումներով: Ամեն ինչն էլ որոշ չափով թանկացել է, ասում է երգչուհին ու հավելում՝ իր ցանկությունն է, որ մարդիկ չդժվարանան օրվա ապրուսի ձեռքբերման հարցում: Հետաքրքրվեցինք՝ կմասնակցի՞ արդյոք թանկացումների դեմ «Ելք» դաշինքի նախաձեռնած երթին. «Անկեղծ ասած՝ չեմ իմացել: Եթե պետք լինի, կմասնակցեմ: Եթե երգիչներից մասնակցեն, կմասնակցեմ: Ես տարբեր ակցիաների եմ ներկա եղել, այդ թվում՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ցույցին ու որևէ խնդիր չեմ տեսնում: Ի վերջո, ես էլ ժողովրդի մի մասնիկն եմ: Չեմ մեղադրում ոչ մեկին, բայց եթե խնդիրը ժողովրդին է վերաբերում, սխալ է զերծ մնալը կամ 1-2 հոգով պայքարելը»,- ասաց Սոնան՝ ընդգծելով, որ միայն համախմբման միջոցով կարելի է հասնել արդյունքի: |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06
