Ամանորը շնորհավորում են հայտնիները
![]() Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի համար 2017-ն ստացված տարի էր: Նա վստահ է, որ 2018-ը ևս կարդարացնի սպասելիքները: «Ցանկանում եմ բոլորին նոր տարում նպատակների իրականացում, մեր երկրին խաղաղություն, մեր զինվորներին համբերություն և որ ողջ- առողջ վերադառնան տուն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- գրել է նա: Որդու՝ Գրիգորի հետ միասին Ամանորն է շնորհավորել նաև հայ պրոֆեսիոնալ բռնցքամարիկ Արթուր Աբրահամը: «Թող 2018 թվականը լինի հաջողությունների, ձեռքբեումների և ամենակարևորը՝ խաղաղության տարի: Թող բոլորի ընտանիքներում տիրի սերը և համերաշխությունը»,- մաղթել է նա: «Ցանկանում եմ, որ քաղաքը գյուղից չկտրվի, գյուղն էլ ՝ քաղաքից: Ապրենք խաղաղ, ուրախ, բախտավոր»,- մաղթել է դերասան Մկրտիչ Արզումանյանը: Դերասան, հասարակական-քաղաքական դիպուկ հումորներով հայտնի Հովհաննես Դավթյանը երկրին խաղաղություն է մաղթում, համերաշխություն, սեր, նորանոր ձեռքբերումներ։ «Թող առողջ ու տոկուն լինեն մեր զինվորները»: Երգիչ Արամեն ևս միանում է բոլոր շնորհավորանքներին և հպարտությամբ նշում, որ ինքը ծնվել է հենց Շան տարում: |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06





