Ի՞նչ հագնել Նոր տարվա գիշերը, և որ գույներն են ցանկալի. Ֆաինա Հարությունյան
![]() Մի քանի օր ու Նոր տարի է: Այս օրերին կանայք և աղջիկները ոչ միայն ուշադրություն են դարձնում սեղանի պարունակությանն, այլ նաև իրենց հագուստին: Հագուստ ընտրելիս շատ կարևոր է, թե դուք որտեղ եք դիմավորում Ամանորը: Թե ինչ հագնել Նոր տարվա գիշերը, և որ գույներն են ցանկալի, MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է հագուստի մոդելավորող Ֆաինա Հարությունյանի հետ: «Շատ կարևոր է հագնված լինեք տեղին, այսինքն խոսքը ոչ միայն գույնի մասին է, այլ նաև հագուստի ձևի: Այն, որ ասում են՝ շան տարի է ու պետք է լինել դեղինով, ես դրան լուրջ չեմ վերաբերվում, որովհետև նորաձևության մեջ չեն կիսում և չեն կապում նոր տարվա լուքերը շան հետ: Պատճառն այն է, որ շան տարին իրականում սկսվում է ոչ թե 31-ից, այլ փետրվարին՝ չինական օրացույցով: Եթե ձեզ թվում է, որ դուք դեղին չհագնեք այդ օրը, ապա ձեր տարին հաջողակ չի լինի, դա մեծ սխալ է: Տարվա հաջողությունը տրամադրության հետ է կապված: Եթե դուք տրամադրվեք, որ կարմիրն է ձեզ հաջողություն բերելու, հավատացեք՝ կարմիրը ձեզ հաջողություն կբերի»: Ոճաբան մոդելավորողն առաջարկում է այդ օրը կրել փայլուն, վառ գույներով շորեր, բայց, իհարկե, չմոռանալ դրանց հարմարավետության մասին: «Կառաջարկեմ Նոր տարվա գիշերը հագնել փայլուն շորեր, ուրախ, այն բաները, որը միգուցե առօրիայում չէիք հագնի: Իհարկե, եթե չեք դիմավորում Ծաղկաձորում կամ տանը բուխարու մոտ: Այդ դեպքում ցանկալի է կրել ավելի փափուկ հագուստ՝ սպորտային էլեմենտներով: Եթե ռեստորանում եք, հագեք շատ սիրուն կոկտելային, տոնական շոր՝ փայլուն, վառ դիմահարդարմամբ, որը կազդի ձեր տրամադրության վրա: Դուք ձեզ ինքնավստահ, շքեղ կզգաք և տարին հենց այդպես էլ կանցնի: Եթե դիմավորում եք ակումբում, նախընտրելի է ավելի հարմարավետ հագուստը: Եթե շրջապատված եք ընկերներով ու տանն եք նշում, կարող եք մի փոքր ավելի զուսպ լինել, բայց ինչու չէ, կարող է հագուստը լինել վառ, փայլուն, քարերով, բայց երեկոյանից ավելի համեստ»: Խոսելով 2018 թվականի ձմռան գույների մասին՝ Ֆաինա Հարությունյանը նշում է, որ դրանք շատ տարբեր են: «Նորաձև են կարմիրի երանգները, ոսկեգույնը, արծաթագույնը, մոխրագույնը, բեժը, շատ փայլուն շորերը: Շատ նորաձև են տղամարդու կոստյումները, բայց՝ կանանց համար: Նոր տարվա գիշերը կարող է շատ գրավիչ լինել, երբ կինը տղամարդու հանդերձապահարանից ինչ-որ բան է կրում, դա շատ ավելի սեքսուալ է նայվում»,- եզրափակեց նա: |
«Պատրաստ եմ էներգիաս փոխանցել նաև եվրոտեսիլյան բեմից». Պարգ (տեսանյութ)
115717.02.2025, 11:18Հայաստանը «Եվրոտեսիլ-2025»-ում կներկայացնի Պարգը (տեսանյութ)
134616.02.2025, 22:30Քանյե Ուեսթը բաժանվում է կնոջից. #DailyMail
256614.02.2025, 17:50«Դեպի Եվրոտեսիլ» նախագծի մասնակիցների կատարումներն արդեն հասանելի են (տեսանյութ)
98709.02.2025, 21:54«Դեպի Եվրոտեսիլ» նախագծում ելույթ կունենա 12 մասնակից (լուսանկար)
154806.02.2025, 20:24Երգիչ Սարո Թովմասյանին զրկել են վարորդական վկայականից
23230.01.2025, 13:12