«Ինչ էլ լիներ, 2017-ն ինձ համար ամենադրական տարիներից մեկն էր լինելու». Արամ MP3
![]() Արամ MP3-ի համար 2017 թվականն ամենադրական տարիներից մեկն է: Հենց այս տարի երգիչը երկրորդ անգամ հայր դարձավ: Տարվա դրական և բացասական կողմերը Արամ MP3-ն ամփոփել է MAMUL.am լրատվականի թղթակցի հետ:
Տարվա ամենամեծ ձեռքբերումը
«Ինչ էլ եղած լիներ տարվա ընթացքում, միևնույն է, ամենադրական տարիներից մեկն էր, որովհետև ծնվեց իմ երկրորդ որդին: Եթե մինչ այդ կային ինչ-որ բացասական բաներ, ամեն ինչը ծածկվեց: Տարվա ամենամեծ ձեռքբերումը միանշանակ այդ իրադարձությունը կարելի է համարել»:
Ստեղծագործական առումով 2017-ն արդյունավետ էր
«Կային մի քանի նախագծեր, որոնք իրականացան: «Դաշտերով» նախագիծը, որն սկիզբ առավ գարնանը, այնուհետև երգեր, տեսահոլովակներ: Սկսեցինք «Դաշտերով» երգով, ավարտեցի «Սկսում են» երգով: Երկուսն էլ ունեցան իրենց լսարանը, սիրվեցին, դարձան հիթ: Ինչպես նախատեսել էինք, այդպես էլ ստացվեց: «Լավ երեկո» հեռուստանախագիծը նույնպես նախատեսել էինք, որ պետք է եթեր գնար. դա էլ հաջողությամբ պսակվեց: Շատ սիրեցին այս հաղորդումը: Ընդհանուր առմամբ տարին բավականին պտղաբեր էր, ունեցավ իր արդյունքները: Եղան նաև համերգներ դրսում: Ես դեռ նախագծեր ունեմ, որոնք շարունակվելու են: Ունեմ համերգներ, որոնք սպասվում են հունվարին՝ Միացյալ Նահանգներում, այնուհետև փետրվարին՝ Եվրոպայում»:
2018-ը մի փոքր սպասողական է լինելու
«2018 թվականը մի փոքր սպասողական տարի է այնքանով, որ կան որոշակի նախագծեր: Կա մի նախագիծ, որը շատ մեծ ծախսերի, աշխատանքի հետ է կապված, բայց հուսանք՝ կիրականանա, և իրականանալու դեպքում դա միայն իմ ուրախությունը չի լինի, այլ նաև համաքաղաքացիների»:
... Որպեսզի չխախտեմ ավանդույթները
«Նոր տարվա գիշերը լինելու եմ Երևանում: Կփորձեմ հենց գիշերը ժամը 00:00-ին լինել տանը, որպեսզի չխախտենք ավանդույթները, որից հետո ունեմ ամանորյա ելույթներ: Դրանք վերջացնելուց հետո կհավաքվենք ընկերներով, կփորձենք հաջողություն ասել 2017-ին և բարի գալուստ՝ 2018-ին»:
Հանգստի և աշխատանքի համատեղում
«Նոր տարուց երկու օր հետո մեկնելու ենք Միացյալ Նահանգներ: Ընտանիքով ենք գնալու, որը կլինի հանգստի և աշխատանքի համատեղում»:
Հեղ՝. Վարդուհի Սարգսյան |

«Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան (տեսանյութ)
238Երեկ, 09:58
«Եվրոտեսիլ-2026». եզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
20716.05.2026, 23:06
«Եվրոտեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»․ գոնե ֆուրշետից կօգտվեր»․ Ռուբեն Մխիթարյան
24515.05.2026, 09:42
Հայաստանը չանցավ «Եվրոտեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ
18715.05.2026, 07:54
Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնի ելույթը՝ «Եվրոտեսիլ»-ի կիսաեզրափակչում (տեսանյութ)
50315.05.2026, 00:51
«Եվրոտեսիլ 2026». երկրորդ կիսաեզրափակիչ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
24414.05.2026, 23:06





