Սխտորի առողջարար հատկությունները կիրառվում են նաև եղունգների գեղեցկության ու ամրության համար
Շատերին է հայտնի, որ սխտորը բուժում է հազարավոր հիվանդություններ: Սխտորն օգտակար է հարբուխի կանխարգելման համար: Այն վերականգնում է իմունային համակարգը: Սխտորի բաղադրության մեջ կա բջջանյութ, սպիտակուցներ, ճարպեր, կարբոհիդրատ, ածուխ, ասկորբինաթթու և մեծ քանակությամբ միկրոէլեմենտներ՝ նատրիում, կալիում, կալցիում, մանգան, երկաթ, ֆոսֆոր, մագնիում, յոդ, ցինկ։ Նրա մեջ կան նաև ծծմբի միացություններ, ֆիտոնցիդներ, եթերային յուղեր, C, B, D, P խմբի վիտամիններ: Մասնագետների ուսումնասիրությունների համաձայն, թարմ աղացած սխտորը կարգավորում է սրտի աշխատանքը: Թարմ սխտորը մանր կտրատելիս կամ աղալիս քիմիական ռեակցիաների շնորհիվ արտադրվում է ծծմբաջրածին, որն էլ նպաստում է անոթների թուլացմանը և արյան շրջանառության կարգավորմանը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ մշակված կամ եփած սխտորը կորցնում է իր օգտակար հատկությունները: Սխտորի առողջարար հատկությունները կիրառվում են նաև եղունգների գեղեցկության ու ամրության համար: Մատնահարդարներն առաջարկում են սխտորի 1-2 հատիկներ մանր-մանր կտրատել, լցնել եղունգների անգույն լաքի մեջ: 7-ից 10 օր, հետո քնելուց առաջ, ամեն օր քսել եղունգներին: Այս միջոցը եղունգներին անհավանական ամրություն է հաղորդում: Բոլոր դրական հատկանիշներով հանդերձ՝ սննդի մեջ սխտորը պետք է չափավոր օգտագործել։ Խորհուրդ չի տրվում սննդի մեկ չափաբաժնում 2-3 գլխիկից ավել սխտոր ուտել։ |
#AstraZeneca-ն խոստովանել է, որ #COVID_19-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել
51530.04.2024, 23:24Կիրանցում սև բերետավորները հարվածել են մի աղջկա գլխին, մյուսի՝ որովայնին
38227.04.2024, 00:30Կիրանցում բերետավորների հարձակումից հետո կանանց են տեղափոխում շտապօգնության մեքենայով (տեսանյութ)
16826.04.2024, 23:24Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
17625.04.2024, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13919.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
47018.04.2024, 12:24